▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարյուրավոր հայկական դպրոցներում այսօր չի հնչելու վերջին զանգ»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի ԿԱղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում Բերձորի շրջանավարտներն են Սբ․ Համբարձում եկեղեցու բակում: Հիմնահատակ քանդվել է այս եկեղեցին, շրջանավարտները` նրանց ուսուցիչները և ծնողները դեգերում են աշխարհով մեկ:
2020 թ այս իշխանությունը հանձնել է թշնամուն 10 քաղաք և 326 գյուղ: Այսինքն հարյուրավոր հայկական դպրոցներում այսօր չի հնչելու վերջին զանգ, դպրոցների դռները փակվել են հայ մանուկների մեր բոլորիս առաջ: Պարտվողական քաղաքականությունը շարունակվում է այսօր էլ Կիրանցում այրվում են ու քանդվում են հայ մարդկանց օջախներ: ՀՀ իշխանությունը այս ամենում ունեն իր մեղքի և պատասխանատվության բաժինը, սակայն նրանց լեգիտիմացրած և մանդատավոր ընդդիմությունն էլ հավասարազոր կիսում է իշխանության հետ մեր հետ տեղի ունեցածի և դեռ ունենալիքի ողջ պատասխանատվությունը: Վայր դրե´ք ձեր մանդատները, վաղը կարող է շատ ուշ լինել»:

***

Այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը: Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:

Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ:

Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին