Ես մոռացել էի, որ Հայաստանում ՀՌԱԿ անունով կուսակցություն կա: Մոռացել էի, որովհետև այդ կուսակցության պատասխանատուներն իրենք էին մոռացել, որ կուսակցական պատասխանատվություն են ստանձնել ու հաշվետու են հասարակության ու նաև պատմության առաջ: Պատմության առաջ այն իմաստով, որ Ռամկավարն ավանդական կուսակցություն է:
Ինչևէ, այսօր այդ կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը հարցազրույց է տվել ու առաջարկել է, որ կուսակցությունների համար խորհրդարան մտնելու շեմն իջեցվի, հավասրեցվի մեկ տոկոսի: Արտաքուստ առաջարկն անընդունելի է, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե այդ դեպքում ամեն պատահականություն հայտնվելու է խորհրդարանում և այլն: Սրան, իհարկե, կա հակափաստարկ. այսօր ևս ամեն պատահականոթյուն հայտնվում է խորհրդարանում՝ այս կամ այն համամասնական ցուցակում հանգրվանելով՝ խնամի-ծանոթ կապով կամ վճարելով: Հենց մի թեթև քամի է լինում այդ պատահականությունները տեղից-տեղ են թռչում՝ քամու քմահաճույքին տրված աշնան տերևի պես: Այսինքն, Ավետիքյանի առաջարկն անտեղի կլիեր, եթե ունենայինք կայացած կուսակցական համակարգ, բայց այսօր այդպիսին չունենք ու կարծում եմ՝ հասարակության նույնիսկ մեկ տոկոսի քվեն չպետք է կորի, փոշիանա, դառնա մեծ «փայ» ունեցողների բաժին:
Հասարակության նույնիսկ մեկ տոկոսի քվեն չպետք է կորի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet