▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասել ենք այն օրվան, երբ երկրի ղեկավարությունը հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան ճիգեր ես գործադրում մի պահ քեզ պատկերացնել հայկական այսօրվա իշխանությունների դերում և փորձել մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում և գործում մեր տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, չի ստացվում... Չի ստացվում, քանզի նրանց կատարած և կատարվող քայլերի արդյունքում ստեղծված քաոսային դրությունը՝ իր անտրամաբանական ու անորոշ զարգացումներով, այնքան է խճճվել, որ դժվար թե, առանց շրջադարձային հանգուցալուծումների, դրանից որևէ մեկը գլուխ հանի... Հասել ենք այն օրվան, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում... Իսկ այն տարածքները, որոնք անբնակ են, նրանց համար ոչ թե Հայրենիքի մաս են, այլ, պարզապես, «ամայի որոշ տարածքներ...»:

...Եվ ստեղծված քաոսի գագաթնակետը՝ պարզվում է, որ այդպես են մտածում ոչ միայն, ամենայն հավանականությամբ, բանակում չծառայած պատահականությունները, այլև, դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից, նաև այն կառույցի այսօրվա ղեկավարությունը, որը կոչված է պաշտպանելու երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը... Հարց. Այսքանից հետո հնարավո՞ր է մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում...»:

/filemanager/uploads/2020/02/week-2/Vladimir_Vardanyan.jpg

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկրության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցող դեպքերին և թշնամում առաջխաղացմանը ու դրան բանակի մասնակցությանը ասել է՝ «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»

Տեսանյութը դիտել՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին