Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Հասկանալի՞ է չէ, որ էդտեղ փող է լվացվում․․․Վարդան Ղուկասյան
Հատված ուղիղ եթերի վերահեռարձակումից
«Ամեն ինչ արվում է՝ քաղաքացու կյանքը վատացնելու համար»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով մարտից ուժի մեջ մտնող էլեկտրոնային դեղատոմսերի թեմային: «Բժիշկը բացում ա կոմպը, գրում դեղերի անունները, հենց մտավ սիստեմ, ասում ա՝ ընկեր հիվանդ, գնա, ստացի: Ընկեր հիվանդը պետք ա գնա դեղատուն՝ անձը հաստատող փաստաթղթով, առնի, տանի: Բա եթե հիվանդը գնա Շամշադինի, Դալարիկի, Մխչյանի, Անգեղակոթի դեղատուն, ինտերնետ չլինի, ի՞նչ անի: Գյուղ ա, չունի ինտերնետ կապ, ի՞նչ պիտի անի քաղաքացին կամ վաճառողը: Պիտի ասի՝ ինտերնետ չկա, հոսանք չկա: Ամեն օր ՀԷՑ-ը գրում ա, որ Երևանում, մարզերում էսինչ ժամերին լույս չի լինելու, բա հիմա դեղատունն ի՞նչ պիտի անի... Սա ևս մի քանի քայլվ բարդացնում է հիվանդի վիճակը»,- նշել է Ղուկասյանը: |