Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տականքատգիտության գագաթնակետը…
Երբ երկրիդ բլոգեր ղեկավարն ու առաջին տիկինը «мелкий» աֆերիստ, «крупный» կոլաբորացիոնիստներ են, ապա պետք չէ զարմանալ, երբ ամենօրյա ռեժիմով երկուսից լսում ենք հակապետական, ապազգային, պարադոքսալ ու ամորալ քարոզներ:
Ինչ ասես լսեցինք ու մարսեցինք, հանդուրժեցինք ու արհամարհեցինք, անգամ երբ ոչ վաղ անցյալում մարդ ու կին փոխլրացնելով մեկմեկու ասացին.
* Անիմաստ մեռան
* Կարային չմեռնեին
Որին հետևեց այդ ամենի վարքագիծ՝
* Ոտերիս չէ-ն…
«Անիմաստ մեռան»-ը՝ տիկնոջ անկեղծ արձագանքն էր Արցախի համար ընկած նահատակներին,
«Կարող է չմեռնեին»-ը՝ վարչապետի ինքնախոստովանությունն էր, որ պատերազմը կարող էր դադարել նույն վերջնարդյունքով, սակայն՝ առանց զոհերի:
Դե իսկ՝ «Ոտքերիս չէ»-ն՝ վարչապետի քշտած կապույտ նասկիներով ու սապոգներով վեր ընկած վիճակն է կառավարական տան թախթին:
Ու այսքանից հետո, այս մարդիկ անպատիժ ֆրֆռում ու վայելում են իշխանական վայելչությունները:
Անհոգ, խինդ ու ծիծաղը ուղեկցում է նրանց, շքեղ կենցաղավարությունն ու թանկանոց հագուկապն էլ խոսում է Հայաստանն իրենց համար Շվեյցարիա լինելու մասին:
Նայում ես ու ապշում, թե ինչպիսի թեթևություն, ռելաքս-ապահովություն է:
Թե ինչպես չտես-գյորմամիշներ, որոնք չտեսած պատից կախ, տեսան ճակտից կախ, ժողովրդի աչքն են կոխում իրենց էժան առօրյան՝ սկսած բաղնիք-զուգարանից մինչև ճաշ եփելն ու զխտկվելը…
Չտես-ողորմելիներ, որոնք ցույց են տալիս այն, ինչ երբեք չեն ունեցել, անգամ չեն էլ պատկերացրել, իսկ հիմա երկնքից ընկել է ձեռքները:
Իշխանական բարիքները վարչապետ կոչվածի մանկության բաղձալի երազանքն է նաև իրականացրել. արդեն հեծանիվ ունի, դե իսկ կինն էլ կապույտ ջինսից զատ, արդեն ունի դասական հագուստ ու խնամված տեսք:
Աբսուրդն ու մառազմն էլ այն է, որ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ նրանք, իրենց Քայլող Պատուհասների հետ որոշում են մի ողջ ազգի ճակատագիր, ազգի մի մասի համար էլ համարվում են փրկիչ-հերոսներ, հայկական ավանդական ընտանիքի էտալոններ:
Ու մեկը չկա ասի, թե ժողովուրդ, այս ի՞նչ ենք հանդուրժում, ինչպե՞ս ենք արդարացնում:
Աղետ է, ամոթ ու ողբերգություն՝ ունենալ երկրի ղեկավար, որի պատվին ազերն ուզենա անվանակոչել «Խանքենդիի» «Կառաբախ» համալսարանը, որպես երախտիք-շնորհակալություն, որ պատմության մեջ միակ հայն ու հայ լիդերն էր, որը պաշտոնապես ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, որի օրոք պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց:
Չի բացառվում, որ այս տեմպերով վերջինիս արժանացնեն նաև Ադրբեջանի ժողովրդի հավատարիմ բարեկամ, անգամ ազգային հերոս տիտղոսին:
Իր նման մի անֆասոն, թրքահաջո, թրքահպատակ, փնթի թափթփուկ թրաշամանուկ, մի թերուս թյուրիմացություն, թերմացք թիմակից էլ, ով պատրաստ էր գնալ Բաքու ապրելու, պետք է խրոխտ ասի.
«Դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, թե ում է հետաքրքրում Արցախի հարցը կամ Արարատը»:
Ոմն «լոդկա ճոճող», որին քամակը ղասաբի գոգնոց սարքած, իր հայտնի նավակում բանտիկով փաթեթավորած, ժողովուրդը վաղ թե ուշ, մի օր Արաքսի ջրերով ճանապարհելու է Բաքու:
Մանավանդ, երբ վերջինս ի լրումն իր տխմարությունների, խոստովանում է, որ՝ «Չեմ բացառում, որ Արցախի կորուստն ու 18-ի դեպքերն ունեն պատճառահետևանքային կապ»:
Դե արի ու վզքաշ արած ու փետրած ինքնակոչ «Օմարի արծվին» մի ասա.
- այ տգե՛տ-դատարկագլուխ, դու քո ծնողներին կուրանաս, պարզ է, որ դու ո՜ւր, Արարատն ու Արցախն ուր…
Ինչպես ձեր իսկ կողմից գցված ու փչացրած Սուրենավանի «ղոչախ արծիվ» Աղազարյան Հովիկն էր ասում՝ «ես ո՜ւր, Կիլիկիան ուր»…
Ընդհանրապես՝ պատեհապաշտ բախտախնդիրներդ ո՜ւր, Հայաստանն ու հայրենիքն ուր…
Դե արի այս Քանդող Պատուհասներին ու նմանատիպ օլիգոֆրեն-էմբիցիլ, հոգեշեղված շիզոֆրենիկ տեսականուն բացատրի, թե ինչ է հայրենիքը, ազգային ատրիբուտները, սրբությունն ու արժեհամակարգը:
Որոնց համար Արցախը հայրենիք չէ, Արարատն էլ անգամ կոնյակ չէ, այլ բրենդի է...
Այ սա է բնության անոմալիաներն ու կենդանական բնազդով շարժվող մարդու պահի տակ հաճույքին տրվելու սխալների, անցանկալի հղիության կամ դեղատան փակ լինելու արդյունքը:
Գոնե լավ է, որ ձեր տոլմա փաթթող, լոբի փռթող, ձվածեղ գցող, նինջա «մայր տիկինը»՝ «կրթվելը նորաձև է» վերտառությամբ տգիտության դեմ պայքարի արշավ է նախաձեռնել:
Լավ է, որ մարդիկ կան, որ 50 տարեկանում նոր են հասկանում, որ պետք է կրթվել:
Դե ինչ՝ գովելի է:
Ինչպես ասում են լավ է ուշ, քան երբեք…
Մնում է հասկանալ, թե իր փնթի ու հակահիգիենիկ ամուսնյակի՝ Մոսկվայի հյուրանոցում բաղնիքի չստերով ու շորտիկով, հետո կառավարական տան հյուրասենյակի բազմոցին բատինկեքով փռված, ջինսն էլ քշտած, տոտոխները տնկած լուսանկարները կրթվելուց առա՞ջ է արված, թե՞ հետո:
Եթե ոչ, ապա չի բացառվում, որ վերջինս տեղաշոր էլ կոշիկներով է մտնում ու քնում:
Արդեն իսկ լավ է, որ գոնե պատերը գրիչով չեն խզբզել, էքստրավագանտ նկարներ նկարել:
Բայց երբ տեսնում ենք բլոգեր ամուսնյակի գրքեր ընթերցելու, առավել ևս՝ Սայաթ-Նովա լսելու, Փառաջանովի՝ «Նռան գույնը» դիտելու տեսանյութերը՝ հոգիներս փառավորվում է:
Չնայած՝ հազար գիրք էլ կարդա, ազգային երգ էլ լսի, կինո էլ նայի, միևնույն է՝ Հայ չի դառնա, հայեցի չի մտածի, վարչապետի պաշտոնն էլ իր խելքի բանը չի:
Երբ նկատում ես գրքում կարմիրով ընդգծված տողերը, սկսում ես հասկանալ հաջորդ մեսիջները, խոսույթներն ու ակնարկները:
Կինն էլ հետ չի մնում ամուսնյակի սիմվոլիկաներից, մանավանդ, երբ Արցախի կործանումը տեսանք «նյուտոնյան մոտիվներից», հիմա էլ կարդում է առանձնացված տողեր «Մատյան ողբերգությունից»:
Ինչևէ, հասկանում ենք, որ ի հեճուկս ժողովրդի, ամենօրյա ռեժիմով մի վատ արարք, անիմաստ ու անհեթեթ խոսք եք խոսում, կենցաղվարություն եք ցուցադրում, սադրիչ տեսաուղերձներ հղում, բացահայտ ստում, հակապետական, ապազգային հայտարարություններ անում, կեղծում և խեղաթյուրում եք անցյալը, ներկան և, ընդհանրապես, իրականությունը, որ գլխավոր թեմաներից ու խնդիրներից մեզ շեղեք:
Հասկանում ենք, որ մարդ, ում տգիտությունը հասել է անբարոյականության աստիճանի, ի վիճակի չէ կանգ առնել իր էության հետ անհամատեղելի արժեքների կազմաքանդման ճանապարհին, հատկապես, երբ ողջ իշխանությունն է իր ձեռքերում:
Դրա համար էլ հանդուրժում ենք, լսելով՝
«ստեղծել անվտանգային համակարգ, որի առաջին գծում բանակը չէ», «Մենք ենք այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասել՝ ահա, մենք երաշխավորեցինք մեր երկրի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում», «Աշխարհը մեզ ընկալում է ազգ-նահատակ» մեծամտական կամ նսեմացնող ու ստորացուցիչ ախմախությունները:
Երբ ֆանտաստիկ տգիտությունը, հնարամտությունն ու նագլիությունը թույլ է տալիս համեմատել ԼՂ-ն 9 ամսից ավելի ձգվող հղիության հետ՝ այդկերպ արդարացնելով Արցախի կորուստը:
Հանդուրժում ենք, իմանալով , որ ամեն օր այս իշխանությունը մեր պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, որ արտաքին պարտքը շուտով կթևակոխի 13 միլիարդը, որ վերջինիս ու իր ընտանիքին սպասարկելու համար մեկ օրում ծախսվում է շուրջ 1,5 միլիոն դոլար:
Սակայն հոգ չէ՝ «հարկատու-հերոսը» հաշիվը կփակի:
Չէ որ Հայաստանում հարկերը, տուրքերն ու վճարներն այնքան են բարձրացրել, որ հարկատուն իրոք հերոս է դարձել: Առհասարակ, այսօր Հայաստանում ապրելն արդեն իսկ հերոսություն է:
Ինչևէ, հասկանում ենք, որ մրից հելել, ընկել ենք մրջուր, որ դուք մեր խաչն եք, որ պետք է դեռ քարշ տանք, որ մեր հավաքական ողբերգությունն եք, խարանն ու ամոթը:
Դեռևս հանդուրժելու ենք «տականքակրատիա» իշխանության թշվառ, ապաշնորհ-ապիկարներիդ, դեմագոգ-մանիպուլյատորներիդ, ամբարտավան, բախտախնդիր դիլետանտներիդ ու գլխիկոր գիքորներիդ:
Չնայած՝ մեզ հասնում է:
Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած ղեկավարությանը»:
|