▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը, Ֆակտոր.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած կոշտ արտահայտություններին՝ «համբալ», «կզացնել» և այլ ձևակերպումներին, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իշխանությունների վարքագծին ու խոսույթին արձագանքելուն։

«Ես ուրիշ բան կավելացնեի․ ինքը ոչ թե ուղղակի համբալ է, այլ Ալիևի համբալն է։ Հիմա դա է փաստը»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ իրենք «իրերն իրենց անունով են կոչում» և օգտագործում են նույն բառապաշարը, որը, ըստ նրա, նախկինում կիրառել են իշխանությունները։

Դիտարկմանը, թե ինչու չեն ցանկանում տարբերվել իշխանություններից և ընդօրինակում են նույն խոսույթը, Քոչարյանը պատասխանել է, որ քաղաքական պայքարում երբեմն անհրաժեշտ է կոշտ արձագանք տալ, հակառակ դեպքում դա կարող է սխալ ընկալվել նաև իրենց ընտրողների կողմից։

Նա նշել է, որ քաղաքական դաշտում խոսույթի փոփոխությունը տարիների ընթացքում խորացել է, իսկ գործող իշխանությունները, իր գնահատմամբ, «ութ տարի իշխանության լինելով՝ շարունակում են խոսել ընդդիմադիրի լեզվով»։ Հարցին՝ կշարունակե՞ն արդյոք նույն ոճի խոսույթը, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Մեր համար ցանկալի խոսույթը չի, բայց եթե մեր հետ այդ ձև են խոսում, երկու-երեք անգամ ավելի վատ մենք իրենց հետ ենք խոսելու, դա հաստատ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին