ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։
Հասմիկ Պողոսյանը 1977 - 1982 թվականներին սովորել է ԵՊՀի կենսաբանության բաժնում, 1982 - 1985 թվականներին՝ եղել է ԵՊՀ-ի ասպիրանտ, 1985 - 1993 թվականներին՝ Երևանի N 182 դպրոցի ուսուցչուհի, 1986 - 2006թվականներին՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ։
2006 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2007 թվականի հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ 2008 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet