▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկել Ճվճվ Արոյի որդին

Քիչ առաջ ոստիկանությունը Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այն կրել է «Ձեր հաշիվը սպառված է» անունը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում է գտնվում քրեական պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդի Սերժ Վարդանյանը, որտեղից նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր,  որ հուլիսի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն էին կատարելիս եղել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել էին Mercedes մակնիշի ավտոմեքենա:  

Երբ ստուգման նպատակով մոտեցել էին այդ ավտոմեքենային ու վարորդին հորդորել էին, որպեսզի չշարժվի, վերջինս հետընթաց էր կատարել, հարվածել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային, ապա Mercedes-ը վարել ոստիկանների ուղղությամբ ու դիմել փախուստի:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում օպերատիվ և հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել էր քրեական պատմություններով հայտնի 28-ամյա Սերժ Վարդանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին