▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատվել են Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը

Այսօր ԷկոԼուրը ահազանգ ստացավ, որ հատվել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը հայտնեց. «Հատված ծառերը եղեևնիներ են, շատ բարձր ծառեր էին: 2015թ-ի նոյեմբերի 12-ի ուժեղ քամուց թանգարանի բակի 2 ծառերի կատարները պոկվել էին, մեկը վնասել էր թանգարանի տանիքը, մյուսը արձանը: Ես դիմել եմ թանգարանի տնօրենին, վերջինս էլ պատկան մարմիններին: Լոռու մարզի բնապահպանական տեսչության կողմից այց է կատարվել թանգարանի տարածք և որոշվել է հատել բոլոր եղևնիները, քանի որ մտավախություն է եղել, որ նոր տապալումներ կլինեն: Բացի այդ, ծառերի արմատներից բակի քարերը բարձրացել էին»:

Ռոզա Ղազումյանն ասաց, որ այս աշնանը նախատեսվում է թանգարանի բակի կանաչապատում կամ դեկորատիվ ծառերով, կամ թփերով: Լոռու մարզպետարանը խոստացել է աջակցել:

Ստորև ներկայացնում ենք www.dseghcenter.info կայքում տեղադրված թանգարանի լուսանկարը հատումներից առաջ:

Նյութի աղբյուրը՝ Էկոլուր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին