Հավաքը Ֆրանսիայի հրապարակում և նոր ակցիաները․ Ինֆորմացիան և տեսանյութերը այս հղումով թարմացվում են։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ընդառաջ, ընդդիմադիրները նախատեսում էին հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ազգային ժողով են բերվել կարմիրբերետավորներ։
ԱԱԾ-ն էլ հետևյալ հայտարարությունն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»: |
Դիտեք նաև՝