Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Սամվել Գասպարյանը մեկնաբանել է իր մրցելույթը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:

Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա: Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,- Սամվել Գասպարյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:


