▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ 20-ամյա զինծառայողին գերության ժամանակ հագցրել են կանացի հագուստ, նվաստացրել»․ ՄԻՊ

Այսօր՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը վերաբերող արտահերթ զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ, նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում հայ գերիներին շղթայված են պահել։

http://asekose.am/filemanager/uploads/arman_tatoyann_mip.jpg

«Հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, տաքացուցիչներին․․․ հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողների հետ, որոնք մասնակցել են 2016 թվականի կամ Արցախյան առաջին պատերազմին»,- նշեց պաշտպանը։ «Եղել է դեպք, երբ գերեվարված 20-ամյա զինծառայողին, որը վերադարձել է, հագցրել են կանացի հագուստ, ծաղրել են, նվաստացրել, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել ադրբեջանական իշխանությանը գովերգող ադրբեջաներեն բառեր ասել»,- ասաց Թաթոյանը։

Դիտեք նաև՝

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին