Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, նաև առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,- գրել է Ստեփանյանը:


