▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տեառնընդառաջի տոնը, որը 40-օրյա մանուկ Հիսուսին տաճար ընծայման հիշատակության տոնն է: Տոնը սակայն, ըստ եկեղեցական օրացույցի սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, երբ կատարվում է անդաստանի` արտերի այգիների օրհնության տարվա առաջին կարգը, որն էլ ձմռան ավարտի ու գարնանամուտի ավետաբերն է: Երեկոյան կատարվում է մոմի օրհնություն և ժամերգության ավարտին հավատացյալները օրհնված մոմով վառում են իրենց մոմերը և որպես Քրիստոսի փրկության խորհրդանիշ, տանում տուն:

Տոնն ունի շատ հին արմատներ: Մայրերի մաքրագործման և առաջնածիններին Աստծուն նվիրաբերելու հրեական օրենքի համաձայն, Հովսեփն ու Մարիամը ևս Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցրել են մանուկ Հիսուսին և գնացել Երուսաղեմ` նրան Տիրոջը ներկայացնելու: Տաճարում Միածնին ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին ու գոհություն հայտնել Աստծուն, որ իրեն արժանի է դարձրել տեսնելու Փրկչին: Այստեղից էլ առաջացել են Տիրոջն ընդ առաջ՝ Տեառնընդառաջ կամ Տերնտես անվանումները: Տոնի ժողովրդական ծիսակարգում հայտնի է կրակ վառելու արարողությունը: Կրակ վառելու արարողությունը կատարվում է գրեթե բոլորի տներում, հատկապես նորապսակ զույգեր ունեցողների օջախներում:

Փետրվարի 13-ին Գյումրու Վարդանանց հրապարակում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հանդիսավորությամբ վառվել է Տեառնընդառաջի խորհրդանշական կրակը և յուրաքանչյուրն իր տուն այդ կրակից մի փոքրիկ կայծ է տարել, ցատկել կրակի վրայից:

Ցայգ ՀԸ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին