Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ինչ-որ բան թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը:
«Հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում է ապրանքաշրջանառությունը: Մենք դեմ ենք մեր գործընկերներին ինչ-որ բան թելադրելուն և կողմ ենք միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։ Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:
Դիտեք նաև՝