Հրաշալի լուր. Նոյեմբերին «Հայ որբերի գորգը» ցուցադրության կներկայացվի Սպիտակ տան այցելուների կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
««Հայ որբերի գորգը», որը հայտնի է նաեւ որպես «Ղազիրի գորգ», մարմնավորում է հայ ժողովրդի տոկունությունը եւ հիշեցնում է այն 1,5 միլիոն հայերի մասին, ովքեր նահատակվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Այն նաեւ ամերիկացիներին հիշեցնում է, որ մեր կառավարությունը կարեւոր դեր է ունեցել՝ հայ ժողովրդի ողբերգության վրա ուշադրություն հրավիրելու եւ վերապրածներին օգնություն տրամադրելու գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակ տանը՝ մեզ հետ աշխատելու համար: Անհամբերությամբ սպասում ենք գորգի ցուցադրությանը»,-գրել է կոնգրեսականը:
Հայ որբերը «Ղազիրի գորգը» գործել են 1920 թվականին և 1925-ին նվիրաբերել Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քալվին Քուլիջին՝ ի նշան Ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության համար երախտագիտության: Ավելի քան 4 միլիոն հանգույց ունեցող ձեռագործ գորգի վրա «Մերձավոր Արևելքի օգնության ընկերության» Ղազիրի որբանոցի հայ սանուհիները աշխատել են 10 ամիս: