▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ որոշ այսպես կոչված «աստղեր» արդեն անցնում են բոլոր սահմանները

Հայ որոշ այսպես կոչված ,,աստղեր,, արդեն անցնում են բոլոր սահմաններն ու ի ցույց դնում մի վարքագիծ, որի անունը չեմ ուզում հրապարակավ ասել՝ չվիրավորելու համար նրանց ինքնասիրությունը:
Մեկն իրեն ամենազոր է կարծում ու ծաղրում բոլորին՝ անգամ իր համերգն ընդհատում Առաջին տիկնոջ մուտքի ժամանակ: Ու փոխանակ ներողություն խնդրի՝ ցինիկ հայտարարություն է անում, թե լավ է անում...
Ախր, ո՞նց ես լավ անում, երբ քեզ վճարել են, որ երգես: Վճարել է հանդիսատեսը, այսիքն, քեզ փող է տվել՝ իրեն ծառայություն մատուցելու համար: Եվ դու իրավունք չունես վատ կատարելու ծառայությունդ...
Մեկն է;լ լրագրողներին շուն է համարում, հայ ժողովրդին՝ խավարասեր...таракан...
Ու մենք այնքան արժանապատվություն չունենք, որ սրանց մերժենք, դուրս շպրտենք շոու դաշտից, բոյկոտենք սրանց համերգները:
Վաղը, մյուս օրը շան պիտակով ,,օծված,, որոշ մրոտողներ, որոնք իրենց լրագրող են կոչում, նորից կվազեն սրանց հետևից, սրանց ամեն մի փռշտոցի մասին կգրեն...
Այս տեսակին կթվա, թե ինքն անպարտելի է, հավերժական է...

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին