▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան աշխարհն ընդլայնեց իր սահմանները, որովհետև վախ չունեինք քաղաքական խաղերից․․․Բագրատ Սրբազան

Չե՛մ մոռանալու քեզ, Հայրենիք, և չեմ ներելու այդ մոռացությունը, որն ինձ մղելու է ուրացության քո հանդեպ։ Եվ ես պարտավորվում եմ, ինչպես Աստված թելադրում է՝ գործելու, ապրելու շեն երկրի, Աստծո կամքը եղող երկրի, Աստծո անունը կրող երկրի տեսիլքով, որի անունը ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ է, արի զավակները մենք ենք։ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ, նա իր հայացքը դարձրեց արժեքներին, դարձրեց մեր ազգի լավագույն որակներին։ Պատմությունը վկայում է, որ այդ ժամանակվա գերտերությունների թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ազդեցության տակ գտնվող Հայաստան աշխարհն ընդլայնեց իր սահմանները, որովհետև ո՛չ վախ ունեին թշնամական բանակներից, ո՛չ մշակութային ազդեցություններից, ո՛չ տնտեսական բռնաճնշումներից, ո՛չ քաղաքական խաղերից, որովհետև այդ բոլորի վրա ունեին ՀՈԳՈՒ գերակայությունը, ազգի՝ խորքով ճանաչելու արժեքը, որն աստվածպաշտության խորհուրդն ուներ։

Հատված Բագրատ Սրբազանի քարոզից

Ամբողջական քարոզին կարող հետևել ստորև ներկայացվող տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին