Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 941 հազար 151: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6 տոկոսով:
2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ, կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5 տոկոսով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2014թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 28.2 տոկոսն ԱՊՀ երկրներից է, 33.9 տոկոսը' ԵՄ երկրներից, և 37.9 տոկոսը' այլ երկրներից:
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 941 հազար 151:ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6 տոկոսով: