«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը լրագրողների ետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ հայտարարեց, որ փոխանակ Նիկոլ Փաշինյանը պայքարի արտաքին թշնամու դեմ, ընկել է Սյունիքի համայնքապետերի հետևից.

«Համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ինչ-որ իքս փաստաթուղթ է ստորագրելու, համաձայն որի՝ տալու ենք նոր տարածքներ, անկլավներ, ճանապարհներ»:


