▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի անկախության օրը Արցախը պաշտոնապես կհանձնվի Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ Հայաստանի անկախության օրը, Արցախը պաշտոնապես կհանձնվի Ադրբեջանին։
Պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա վաղը՝ Եվլախում։
Ստեփանակերտի վրա կբարձրանա Ադրբեջանի դրոշը։
Հիշեք՝ ձեզ Ադրբեջանի դրոշի մեջ փաթաթած են թաղելու։
2021-ին Նիկոլ ընտրածներ, Արցախը Նիկոլը հանձնել է ձեզ հետ միասին։
Ավելին՝ հանձնել է ձեր ձեռքերով»։

Թարմացված․ Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք էր դեռ 2020 թվականին, ու առավել ևս հիմա Արցախի հայությանը շատ անկեղծ բացատրել, թե դեպի ուր են գնում գործընթացներն ու ինչի են հանգելու։ Ու այդ պարագայում ամեն մեկը ինքը կորոշեր ու դեռ թող որոշի լքել, թե մնալ Արցախում։ Բայց մարդիկ զբաղված էին Արցախում իշխանություն-ընդդիմություն խաղալով, ձեռի հետ էլ բուռն շինարարությունների էին նախաձեռնել՝ իրենց մշտական սխեմաներով փող քերելու համար։ Ընդ որում ես դեռ 2020 ուղիղ ասում էի, որ պետք չի մարդկանց հետ բերել, շենքեր սարքել, առանց ռուսների հետ հստակ պայմանավորվելու, թե չէ վերջում այդ շենքերը մնալու են ադր///ցիներին։ Հիմա գոնե այդտեղ մարդկանց շատ անկեղծ ասեք, թե ինչ ա սպասվում, ամեն ընտանիք թող ինքը որոշի, թե ինչ ա անելու, մնա, թե լքի Արցախը։ 30 տարի այդ մարդկանց օգտագործել եք ձեր քաղաքական ամբիցիաների համար, իրավիճակը հասցրել եք աղետի, հիմա գոնե ամենավերջում անկեղծ եղեք այն շարքային մարդկանց հետ, ովքեր Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց լցնելուց զատ այդպես էլ մի քանի սերունդ կյանք չտեսան...»։

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․ «Հիմա հասկացաք չէ՞, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ ստորագրեց ու ստեց, թե 25000 զինվորի փրկել եմ շրջափակումից, կատարյալ ստորություն ու սուտ էր։
Հիմա հասկացաք, որ ինքը 120000 հոգու տվեց ցեղասպանության, հիմա հասկացաք, որ իր համար մարդն արժեք չունի ու ուր մնաց թե գերագույն արժեք։
Հիմա հասկացաք, որ որևէ մեկդ իր համար արժեք չունեք...
Էհե՜յ, քպական շնիկներ, պաշտոնի ու փողի մեռած լպրծուններ, էդ ձեզ էլ է հանձնելու, ձեզ էլ է մորթել տալու ու չի խնայելու...
Բոլոր ժամանակների սողուններ, ձեզ էլ չի խնայելու, իսկ մենք չենք ներելու ձեզ...
25000 է փրկել...»։

Թարմացված․ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի անկումը պատկերացնելն իսկ ծանր է, էլ ուր մնաց դրա ականատեսը լինելը՝ սեփական անօգնականության գիտակցմամբ․․․
Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում սառնասրտությունն ու զգոնությունը չկորցնելը հրամայական է։
Այս առումով, կարծում եմ, որ հանրային համախմբում է անհրաժեշտ առնվազն հետևյալ երեք օրակարգային հարցերի շուրջ․
1․ Արցախի անկումը ամենևին չի նշանակում, որ մենք պետք է անհաղորդ կերպով ականատես լինենք, թե ինչպես է հայաթափվում Արցախը, կամ «ասսիմիլացվում» Արցախի հայ բնակչությունը։ Անհրաժեշտ է «Անջատում՝ հանուն փրկության» կամ «Ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևերից որևէ մեկի ներքո (մասնագիտական խորը քննարկում է պահանջվում այս երկու բանաձևերի միջև ընտրություն կատարելու համար) համախմբել մեր բոլոր ռեսուրսները միջազգային հանրության, բարեկամ երկրների և որոշում կայացնող բևեռների հետ համապատասխան աշխատանք կատարելու համար։
2. Սյունիքի միջանցքը անթույլատրելիությունը պետք է դառնա միջազգային հանրության, բարեկամ երկրների և որոշում կայացնող բևեռների հետ հստակ ձևակերպված «կարմիր գիծ», ընդ որում, այն երկիրը կամ բևեռը, որը չի կիսում Սյունիքի միջանցքի անթույլատրելիության մեր դիրքորոշումը, չպետք է համարվի որպես բարեկամ երկիր (բևեռ)։
3. Անխուսափելի է Արցախի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ներգաղթը դեպի Հայաստան։ Այս առումով հսկայական կազմակերպչական աշխատանք կա կատարելու բնակեցման, կենցաղային, հոգեբանական և այլ անհրաժեշտ օգնություն տրամադրելու անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու համար։
Ակնհայտ է, որ այս երեք օրակարգային խնդիրները ձևակերպելու ու դրանց շուրջ համազգային համախմբում ապահովելու գործում առաջնորդողի գործառույթը պետական կառավարման համակարգինն է՝ քաղաքական իշխանության գործուն դերակատարմամբ։
Եթե ներկայիս քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ստանձնել առաջնորդողի՝ իր սահմանադրական դերը, ապա պարզից էլ պարզ է, որ այդպիսի իշխանությունը պետք է հեռանա։
Առնվազն վերոհիշյալ երեք օրակարգային խնդիրները կարգավորելու նպատակով պետք է ձևավորել ազգային համաձայնության կոլեգիալ մարմին, որում ոչ բարեկամ երկրների հետ համագործակցող քաղաքական ուժերի և դեմքերի մասնակցությունը պետք է բացառվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին