▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները հուսադրող են․ ԵՄ

 

Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը հրադադարի ամրապնդմանն ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։

«Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումների, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին», – ասված է հայտարարության մեջ:

Կառույցը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։

Հիշեցնենք որ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևել 3 ժամ 15 րոպե:

Կարդացեք նաև՝ Բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել. Ալիևը մեկնաբանել է Փաշինյանի հետ հանդիպումը

Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչներին պատմել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին

 

Փաշինյանը Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպման առաջին գնահատականն է տվել

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին