Արդեն տեղեկացրել ենք, որ Վիեննայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Դրական էր գնահատել հանդիպումը նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը
կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, թեեւ երկխոսության ձևաչափը չի փոխվել:
«Արտգործնախարարներին հանձնարարական է տրվել, ամենայն հավանականությամբ,նրանք առաջիկայում կհանդիպեն, որպեսզի շարունակեն բանակցային գործընթացը, որը պետք է ունենա արդյունք»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք որ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևել 3 ժամ 15 րոպե:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչներին պատմել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-երի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Փաշինյանը Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպման առաջին գնահատականն է տվել