▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

55-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը, որը հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Սպորտ ավելին