▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը փառահեղ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը:

Լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-2 հաշվով:

Հայաստանի հավաքականն այս հաղթանակով J խմբում վաստակած 9 միավորով երրորդն է: Իտալիայի հավաքականը 15 միավոր է վաստակել, իսկ երկրորդ հորիզոնականով ընթացող Ֆինլանդիայի հավաքականն իր ակտիվում 12 միավոր ունի: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 4-րդն է 7 միավորով:

1-0` Հենրիխ Մխիթարյան, 3          

1-1` Էդին Ջեկո, 13

2-1` Հենրիխ Մխիթարյան, 66

2-2` Ամեր Գոյակ, 70

3-2` Հովհաննես Համբարձումյան, 77

4-2` Ստիպե Լոնչար, 90+5, ինքնագոլ
 

Զգուշացումներ` Գևորգ Ղազարյան, 33, Արամ Հայրապետյան, 85 - Էդին Վիշչա, 25, Մուհամեդ Բեշիչ, 45+1, Միրալեմ Պյանիչ, 72, Էդին Ջեկո, 72

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին