▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց ընտրական փուլի  Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղում և գործնականում դուրս մնաց Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից:

Մեր ընտրանին պարտվեց 0-3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։ 

Ընտրական այս ցիկլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին Երեւանում կընդունի Հունաստանին, 3 օր անց Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին