▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականի անդամ Բաչկովը՝ վարկանիշային մրցաշարի հաղթող

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց Քաթարի ներկայացուցիչ Թուլասի Թառումալինգամին և դարձավ մրցաշարի հաղթող: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել էր ուկրաինացի մարզիկին և նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճել 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

Լուսանկարը` AIBA

ՀԱՕԿ լրատվության բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին