▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի իրավապահ մարմիններն անգործության են մատնված Փաշինյանի բռնության կոչին ի պատասխան. Վահե Հակոբյան

Հայաստանում իրավապահ մարմիններն անգործության են մատնված Փաշինյանի բռնության կոչին ի պատասխան: Այս մասին Ամասիայի բնակիչների հետ դաշինքի հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնունդ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Երեկ գլխավոր ծաղրածուն (Փաշինյանը - խմբ.) իր կրկեսով Սյունիքում էր: Հիմարությունների շարքում նա հանցագործության կոչ արեց: Արվել են պատասխան հայտարարություններ, այդ թվում բողոք է ներկայացվել ոստիկանություն, քանի որ նրա կողմից բռնության հանրային կոչ է հնչեցվել: Ոչ մի արձագանք: Այս կապակցությամբ ես դիմում եմ գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին. Ինչո՞ւ արձագանք չկա: Դա ձեր անմիջական պատասխանատվությունն է»,- հիշեցրեց Հակոբյանը:

Նկատենք, որ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, այնուամենայնիվ, բարձրաձայնեց իր գերատեսչության դիրքորոշումը: Նա տրամաբանորեն նշեց, որ մուրճը սառը զենք չէ, սակայն ուղիղ սպառնալիքներ եւ հանցակազմ վարչապետի խոսքում ոստիկանությունը չի տեսել: Նշենք նաեւ, որ այսօր Փաշինյանը շարունակեց սպառնալիքներ հնչեցնել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հասցեին` նրանց «ասֆալտե լոգարաններ» եւ «գլխին կապույտ մուրճով» հարվածներ խոստանալով նրանց, հավանաբար` այն նույն մուրճով, որով վերջին օրերին թափահարում էր վերջին օրերի հանրահավաքների ժամանակ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին