▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ու Ռուսաստանի ժամացույցի սլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում. Էդուարդ Շարմազանով

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել՝ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դրա վառ ապացույցը Յուրի Խաչատուրովի հետ կապված զարգացումներն էին, դրա վառ ապացույցն էր ռուսական ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, վարչապետի հայտարարությունն էր, որ Ռուսաստանը ունի մեխանիզմներ, լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա՝ չվերսկսելու պատերազմը ու, բնականաբար, Լավրովի երեկվա հայտարարությունը», - կայքի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հստակ գնահատական է, որ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև կա անհասկացվածություն։

«Դա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ հակառուսական հիստերիան արհեստական է։

«Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է հայ–ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար», - ընդգծեց նա։

Նա նշեց, որ Խաչատուրովի հետ կապված զարգացումները հարվածի տակ են դնելու ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը։

«Սա գործընթաց է, որը չէր բխում հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունից», - նշեց նա։

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ նոր իշխանությունները պետք է զարգացնեն հարաբերությունները։

 

 

 

 

 

 

 

«Որովհետև երեք նախագահների օրոք էլ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրել», - ասաց նա։

Է. Շարմազանովն ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ Ռուսասատանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարություններն էլ են իրար հակասող։

«Այս կարճ ժամանակահատվածում բավականին շատ են հրապարակային իրադարձությունները, որտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի ժամացույցի սլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում», - ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին