▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պաշտպանության նախարարները

19 տարիների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ունեցել է վեց ղեկավար:
Պայմանականորեն նրանց կարելի է դասակարգել երեք խմբում:
Առաջին խմբում այն նախարարներն են, ովքեր Շարժման տարիներին որոշակի դերակատարություն են ունեցել, մի խոսքով՝ քաղաքական դեմքեր են:
Խոսքը՝ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Սերժ Սարգսյանի մասին է:
Վազգեն Սարգսյանը Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն է, նրա անունն ամենաշատն է ասոցացվում բանակի, արցախյան պատերազմի հաղթանակի հետ: Իմ կարծիքով, նա լավագույնն է Հայաստանի պաշտպանության նախարարների շարքում:
Վազգեն Մանուկյանը նախարար դարձավ իր քաղաքական ամբիցիաների հետեւանքով, նույն պատճառով էլ՝ կարճ ժամանակ անց, պաշտոնանկ արվեց: Հակասական են գնահատականները նրա գործունեության վերաբերյալ: Ոմանք ասում են՝ նա բեկում է մտցրել արցախյան պատերազմում, մյուսները պնդում են, որ Հայստանի առաջին վարչապետն ընդհանրապես չի վերահսկել բանակի գործունեությունը:
Սերժ Սարգսյանը բանակը ղեկավարել է երկու անգամ: Հատկապես նրա երկրորդ կառավարումը կայուն է եղել: Տեղյակներն ասում են, սակայն, որ նրա օրոք բանակը դարձավ փակ համակարգ՝ դուրս մնալով քաղաքական եւ հանրային վերահսկողությունից:
Պաշտպանության նախարարների երկրորդ խումբն, այսպես կոչված՝ կադրավիկներն են:
Գեներալներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Հարությունյանը բանակի կյանքում էական դերակատարություն չեն կատարել, պաշտոնավարել են շատ կարճ, երկուսն էլ փոխարինել են մարդկանց, ովքեր նշանակվել են վարչապետ: Կարծիք կա, որ նրանք նախարար են դարձել, որովհետեւ էլիտայում տվյալ պահին հակասություն է եղել՝ ավելի ազդեցիկ թեկնածուի հարցում:
Այսքանն՝ այս երկուսի ընդհանրության մասին:
Բայց Հարությունյաններն ունեն նաեւ լուրջ տարբերություններ:
Մեղրիի տարբերակի հարցում՝ Վաղարշակն ընդդիմացավ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտոնանկ արվեց, ապա դարձավ ընդդիմադիր գործիչ աստիճանազրկվեց, երկու ամսով ազատազրկվեց:
Միքայելը հլու-հնազանդ ծառայեց երկրորդ նախագահին, կատարեց նրա բոլոր, այդ թվում՝ ապօրինի հրամանները ու դարձավ Մարտի 1-ի սպանդի գլխավոր կազմակերպիչներից մեկը:
Գործող նախարար Սեյրան Օհանյանը կադրավիկ է, միեւնույն ժամանակ՝ արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար: Այսօր մոդայիկ է դարձել պաշտպանության նախարարին քննադատելը:
Անշուշտ, նա ունի թերություններ՝ ինչպես բոլոր մարդիկ, պաշտոնյաները: Բայց, իմ տպավորությամբ, նա սիրում է բանակը եւ ուզում է այն բարեփոխել...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին