▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020-ին»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թալանի մասին
Նախկինները 28 տարում 7 միլիարդ դոլար պարտք են վերցրել, իսկ նիկոլը վերջին չորս տարում երեք միարդ դոլար:
Ուր ե՞ն այդ փողերը, ինչի՞ վրա են ծախսվել, դուք ձզում ե՞ք ձեր կյանքի որակի փոփոխություն:
Սրանց կյանքի որակը շատ է փոխվել, հարստացել են, յուղոտել, հղփացել ու հոռացել: Սրանք վաղուց թքած ունեն ժողովրդի վրա, քանի որ հասել են իրենց բաղձալի երազանքին. ունեն պաշտոն ու շատ փող:
Հիմա իսկական թալանչին ով է՞, նիկոլը, թե՞ նախկինները:
Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր. Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար:
Իսկական ապացուցված ԹԱԼԱՆՉԻՆ նիկոլն է ու իր սոված ու փողոցային դավաճան բանդան...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին