Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, Եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը, այդ թվում, կախված կլինի Հայաստանում ընտրությունների արդյունքներից, Интерфакс-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Պետք է տեսնել, թե ով կհաղթի (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում – խմբ․), և հետո արդեն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Քանի որ եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է նա։
«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական միությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ինչու՞ պետք է նման երկրին աջակցենք։ Ի՞նչ է, մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը գուցե պատերազմեն մեր դեմ», - նշել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրոմիություն։
***
|
Երևանի համար ավելի լավ կլինի կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հայաստանում, հնարավոր է, ավելի լավ կլինի կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը», - ասել է Օվերչուկը։ |


