▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ավարտվում է ռուսական թալանը, մեծ թափով ընթանում է եվրոթալանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում գրեթե ավարտվում է ռուսական թալանը, փոխարենը` մեծ թափով ընթանում է եվրոթալանը:
«ՀԷՑ», «Գազպրոմ», երկաթուղի, կապ, ոսկու հանքեր, Պղնձամոլիբդենային կոմբինատ, այլ հանքեր, ալյումինի գործարան, Արցախ, այլ տարածքներ և այսպես շարունակ: Այդ հիմնարկներով և տարածքներով արդեն անցել է ռուսական «սապոգը»: Այժմ «եվրոսապոգի» հերթն է:
VFS. GLOBAL կազմակերպությունը ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և ՀՀ քաղաքացիների միջև «էքսկլյուզիվ» միջնորդ է (՞): Այսինքն, այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ ինչ-որ առնչություն ունենալ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ (՞՞՞) սրանց դիմել: Դե, սրանք էլ ինչ ուզում, այն էլ անում են, չափ ու սահման չեն ճանաչում: Այլ կերպ ասած` բեսպրեդել են: Օրինակ` մեկ անձի հաշվարկով, վիզայի համար սրանց դիմելն արժի 57500 ՀՀ դրամ: Սրանք, իրենց ասելով «հարմար և շքեղ» ծառայությունների հավելված ունեն: Մեկ թուղթ պատճանահանելը արժի 50 ՀՀ դրամ, դիմում լրացնելը` 2000 ՀՀ դրամ, լուսանկարվելը` 1800 ՀՀ դրամ, մեկ անձնագիր առաքելը` 3500 ՀՀ դրամ: Հարմար է, չէ՞: Շքեղ է, չէ՞:
Ասեմ, որ միայն սրանք չեն թալանով զբաղված: «Եվրոթալանի» մեջ ընդգրկված են Հայաստանում գրեթե բոլոր եվրոպական պետությունների դեսպանությունները: Մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ «Եվրոթալանի» հավաքականից հանել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը:
Ի տարբերություն ռուսականի, «եվրոթալանը» վարպետորեն քողարկվում է «ծառայություններ» անվան տակ: Եվ, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ինչու են «եվրոծառայությունները» ՊԱՐՏԱԴԻՐ բնույթ կրում: Եվ, եթե եվրոպական պետությունների դեսպանությունների գործառույթները պետք է «միջնորդներն» իրականացնեն, ապա ինչների՞ս է պետք դեսպանությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին