▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում «ԲերԲեր» ընկերության պես անպատասխանատու ընկերություն գոյություն չունի»

Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում «Բեր-Բեր» ընկերության պես անպատասխանատու ընկերություն գոյություն չունի, ամեն օր մի նոր սուտ են հորինում, ընդանրապես չեն տիրապետում ոչ մի բանի: Ապրանքը մի 2 շաբաթ ուշացել ա` 5-ին մտել ա մաքսային, «Բեր-Բեր»-ից ասում են, որ 2 օր ա տևում ու ինչ կա իրանց վրայից ցրում են, զանգերի պատասխանելու, կամ գրավոր պատասխանելու մասին էլ խոսք չկա` ահավոր ա:
Ես ամենային անկեղծությամբ ու սրտանց եմ ասում՝ հույս ունեմ «Բեր-Բեր» ընկերությունը գործունեություն չի ծավալի ապագայում, ու կփակվի` վստահ եմ դա ամենալավ տարբերակն ա, որ կարան մարդկանց նյարդային համակարգի հաշվին գործունեություն չծավալեն: Կոմպետենտ մարդ մի կամ երկու հոգի են էդ կամզակերպության մեջ:
Սրտանց խորհուրդ եմ տալիս չօգտվեք էդ ծառայությունից:
«ՀայՓո՛ստ», ձեզ էլ թեգեմ, ձեր դուստր կազմակերպությունն ա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին