▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում դու բանակցող կողմ չունես՝ Իլհամ Ալիև, խելոք մնա․․․Բագրատ Սրբազան

Հայաստանում դու բանակցող կողմ չունես՝ Իլհամ Ալիև։ Դու ունես գերի, ում ինչ թելադրում ես, դա էլ անում է: Հայաստանում քո «գործընկերը» որևէ իրավասություն չունի.  Բագրատ Սրբազան

Տեսանյութը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

***

«Խոսքս ուղղում եմ իր գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահին, որ իրեն կարգի հրավիրի»,- ՆԳՆ շենքի բակում ասաց Բագրատ Սրբազանը։ «Երեկ հայտարարություն է արել, որ Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում տեղի ունեցած չգիտեմ ինչը և պետք է ներողություն խնդրի, ցեղասպանություն է բնութագրել։ Համոզված չեմ, որ այս մարդիկ ներողություն չեն խնդրելու, մինչև հիմա նույնիսկ չեն արձագանքել, հետևաբար այս պահն օգտագործելով՝ ուղերձ եմ հղում այստեղի, այսպես կոչված, կառավարության ղեկավարին և հատկապես իր գործընկերոջը․ Հայաստանում դու բանակցող կողմ չունես, ստրուկ ունես, որ ինչ թելադրում ես՝ ծնկաչոք կատարում է։ Քեզ եմ ասում, Հայաստանում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն չունի, քեզ կարգին պահի, մինչև կգանք, կասենք՝ որտեղ ինչ կա»,-ասաց Բագրատ Սրբազանը։

***

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի խոսքին, թե Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խնջույքը խրախճանք չի եղել, այլ միջոցառում, որի շահառուները զոհված զինծառայողների ծնողներն են եղել։ «Կեղծ պատրվակ են բռնել՝ ասելով, որ շահառուն զոհվածների ծնողներն են, ամո՛թ ձեզ։ Էդ նույն զոհվածների մարմինները տոպրակների մեջ եք պահել, տո դուք ի՞նչ գործ ունեք զոհված զինծառայողների հետ, ի՞նչ իրավունք ունեք նրանց մասին խոսելու։ Երբ պետք է, զոհվածների անուններն օգտագործում եք, երբ պետք է՝ ծնողներին ծեծում ու ջարդում եք։ Էսքան երեսպաշտություն որտեղի՞ց»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին