«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի պետությանը պատկանող հիմնական բջջային օպերատոր Turkcell-ի աշխատողներին հրահանգ է իջեցվել վաղը չգնալ գործի: Օդում կախված լուրեր կան, որ իշխանությունները պլանավորում են սոցցանցերը և կապը առհասարակ սահմանափակել: Այդ ընկերության երկրորդ խոշորագույն բաժնետերը (20%) պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխ Ֆրիդմանին: Փաշինյանն արդեն Բրյուսելում է, իսկ Ալիևը կժամանի վաղը: Հայաստանում գործող սաղ ռուսական ցանցը եղունգները կրծելով աղոթում է Էրդողանի համար, մինչդեռ բուն Մոսկվայում արդեն անդառնալի ներքաղաքական պրոցեսներ են սկսվել:
Մնաց 1 օր»:
«Հայաստանում գործող սաղ ռուսական ցանցը եղունգները կրծելով աղոթում է Էրդողանի համար»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet