▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ինձ բնավ պետք չեն Մարիամ Մերաբովայի հայերեն կատարումները

Երևանում հանդես է գալու երգչուհի Մարիամ Մերաբովան, ու այդ առթիվ կարդում եմ. ,,Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել և առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երևանյան մենահամերգի համար,,:
Ոչինչ չունեմ երգչուհու դեմ, շնորհալի է, ճանաչված, բայց ինչու՞ են նա և ուրիշները հայերեն երգում միայն Հայաստան գալիս: Այդպես օտարներն են վարվում:
Իսկ մի՞թե երգչուհու պատվից ցածր կհամարվեր, եթե Մոսկվայում էլ մի քանի հայերեն երգ կատարի, հիշեցնի իր ազգության ու նրա մեծ մշակույթի մասին...
Իսկ Հայաստանում ինձ բնավ պետք չեն նրա հայերեն կատարումները...
Դրանք ես հայաստանցի երգիչների կատարմամբ էլ եմ լսում...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին