▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում նվազել է պլանշետների և հեռախոսների արտադրությունը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-ապրիլին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է  696 պլանշետ:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-ապրիլին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 47.%-ով. եթե 2016թ-ի հունվար-ապրիլին արտադրվել է 253  հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-ապրիլին՝ 133:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա այս տարվա հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է 230 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»)  ընկերությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին