▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում SoftConstruct-ի աջակցությամբ անցկացվեց համերգաշար նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին

Ազգային պատմամշակութային ակունքներին վերադառնալու և դրա կարևորությունը տարածելու նպատակով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` SoftConstruct ընկերության և իր նորարական պրոդուկտներ  PandaMR և Hoory-ի հովհանավորությամբ սույն թվականի մայիս - հուլիս ամիսներին Հայաստանի հանրապետության տարբեր անկյուններում կազմակերպեց համերգների շարք` նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական
արտիստների ամենավառ ստեղծագործություններին։


Մասնավորապես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և հրավիրված երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ անցակցվեցին մշակութային հասարակական գործիչներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներ։
Հուլիսի 10-ին Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ հնչեցրեցին մաեստրոյի ամենավառ աշխատանքները։
Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում տեղի ունեցավ բացօթյա համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին։ Համերգին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Վահագն Հայրապետյան տրիոն և այլոք։ Ներկաները ունկնդրեցին կոմպոզիտորի սիրված ստեղծագործությունների  ջազային մշակումները։

SoftConstruct ընկերությունը հպարտ է աջակցել ազգային արժեքների զարգացման գործին և լինելով  նորարական տեխնոլոգիաների մատակարար ամբողջ աշխարհում` գնահատում և կարևորում է ազգայինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին