▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի աստղագետ Երվանդ Թերզյանը ՆԱՍԱ-ի կողմից մրցանակ է ստացել

 

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն իր ողջ կյանքի ձեռքբերումների համար ՆԱՍԱ-ի (National Aeronautics and Space Administration) կողմից արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի.տեղեկացնում է astro.cornell.edu-ն:
 Երվանդ Թերզյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրը հայ էր, մայրը՝ հույն: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեի ամերիկյան համալսարանում։ 1960 թվականին ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ։ Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963 թվականին ստացել է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ՝ 1965 թվականին` գիտությունների դոկտորի աստիճան։1965 թվականից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ։ 
Թերզյանը հրատարակել է ավելի քան 232 գիտական հոդված և 6 գրքի խմբագիր է։ Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը։ 1965 թվականից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին։ Նշված արդյունքները ստացվել են այլ գործընկերների, որոնց թվում նաև հայազգի գիտնականների հետ համատեղ։ 

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն իր ողջ կյանքի ձեռքբերումների համար ՆԱՍԱ-ի (National Council of Space Grant Directors) կողմից արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի.տեղեկացնում է astro.cornell.edu-ն:

Երվանդ Թերզյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրը հայ էր, մայրը՝ հույն: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեի ամերիկյան համալսարանում։ 1960 թվականին ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ։ Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963 թվականին ստացել է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ՝ 1965 թվականին` գիտությունների դոկտորի աստիճան։1965 թվականից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ։ Թերզյանը հրատարակել է ավելի քան 232 գիտական հոդված և 6 գրքի խմբագիր է։ Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը։ 1965 թվականից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին։ Նշված արդյունքները ստացվել են այլ գործընկերների, որոնց թվում նաև հայազգի գիտնականների հետ համատեղ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին