▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի բռնցքամարտիկը ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին

18 ամյա բռնցքամարտիկ Էդուարդ Քուրդյանը Գերմանիայում կայացած Համաշխարհային նոր տաղանդների ընտրական առաջնությունում ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով WORD GLORY աշխարհի առաջնության ուղեգիրը։

«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին»,–168.am-ի հետ զրույցում փոխանցել է բռնցքամարտիկը։

Մեր հայրենակիցը սպորտով զբաղվում է 10 տարեկանից։

Հունաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր է, սպորպորտի վարպետ, Եվրոպայի գործող չեմպիոն, Գերմանիայի կրկնակի չեմպիոն, Միջազգային առաջնության ոսկե մեդալակիր։

Թեև հայազգի մարզիկը Գերմանիայի Ազգային հավաքականն է ներկայացնում, բայց այժմ ընտանիքի հովանավորությամբ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալիս ՀՀ եռագույնի ներքո։ Էդուարդ Քուրդյանը վերջին 4 տարում գրանցել 41 հաղթանակ, 13 նոկաուտով և ոչ մի պարտություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին