▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։

Մինչ այս Հարգիյանը զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։

 

 

Երկուշաբթ նրա պաշտոնը հաստատել է նաև ԱՄՆ Սենատը, միաժամանակ նա ստացել է գեներալական 4-րդ աստղը, ինչը ամենաբարձր զինվորական կոչումն է ամերիկյան զինված ուժերում։ Նա իր ենթակայության տակ ունենալու է 32 հազար անձնակազմ ու հետևելու է հատկապես Եվրոպայի ուղղությամբ Ռուսաստանի գործողություններին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին