▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել

 

Ամերիկահայ գիտնական, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն արժանացել է Նոբելյան մրցանակի։

/filemanager/uploads/nobelyan_mrcanak.jpg

2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը հայազգի գիտնականը կիսել է Դեյվիդ Ջուլիուսի հետ՝ «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»:

Մոլեկուլային կենսաբան եւ նեյրոգիտնական Արտեմ Փաթափությանը ծնվել է Լիբանանում։

Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):

2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։

Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին