Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ բիզնես բանկի ArmBusinessBank Սեբաստիա մասնաճյուղում եմ։ Արդեն 35 րոպե սպասում եմ, մինչև մեկ մարդ է ներս մտնում, նույն այդ ընդացքում (10-15 րոպե) դրսում սպասողների թիվը 3֊ից 5 մարդով ավելանում է։ Մասնաճյուղի կառավարչին եմ զանգահարում՝ չի պատասխանում։ Կենտրոնականի համարներ եմ հավաքում եմ՝ սեղմիր 1, սեղմիր 2... վերջը անջատվում է։ Ներսից աշխատակցուհի է դուրս գալիս, քաղաքացիները բողոքում են, իսկ նա այնպիսի զարմացած տեսք է ընդունում, կարծես նորմալ է, որ ներսում ընդամենը մեկ (երևի շատ դանդաղաշարժ), աշխատակից է սպասարկում։
Մի խոսքով, մտա @ARMBUSINESSBANK-ի խորհրդի անդամներ ցանկը ուսումնասիրեցի, տեսնեմ էդ ցուցակում բազմածների մեջ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արզուման Հարությունյանն էլ կա։
Պարզ է, հազիվ էլ էս անորակությունը լինի, երբ ԿԳԲ-ականներն են բանկերը կառավարում»։