▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը եւ ադրբեջանցիները հաշտվել են. Առավոտ

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքել է, թե Ուկրաինայի Լվով քաղաքում նախօրեին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ էր հարուցվել:

«Այսօր հանդիպել են հայ եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մարզային ոստիկանապետի մոտ ու պայմանավորվել են հաշտության գալ եւ այդ միջադեպերն այլեւս չշարունակեն»,- Aravot.am-ին ասել է դեսպանը: Նա ասել է, որ միջադեպը եղել է դեսպանատան անմիջական վերահսկողության ներքո, եւ իրենք ամեն ինչ արել են, որ խնդիրը չխորանա. «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ես համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը եւ համապատասխան կառույցներին` պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ես իրավապահների հետ կապի մեջ եմ, համապատասխան մարմինների հետ զրուցել եմ, որ անվտանգության միջոցառումները խստացվեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին