Հայերը վերացրել են թուրքական վայրագության հետքերը Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի վրայից
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։ «Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութը՝ Les Arméniens & Arméniennes ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝


