▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար․ Շվեյցարական բանկը հրապարակել է համաշխարհային հարստության զեկույցը

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության և մեծահարուստների մասին զեկույցը:

Համաձայն զեկույցի տվյալների՝ Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին:

Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար:

Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին, որի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար:

Ադրբեջանն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար:

Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին