▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված. խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:

Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:

Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:

Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված:

Հիշեցնենք, որ այսօր Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով միջադեպ էր եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում։ Տեղեկության համաձայն, քաղաքապետի հարևաններից մի քանիսը  քաշքշել էին քաղաքապետին, մեկն էլ բռունցքով հարվածել էր նրա դեմքին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին