Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետի և Տիգրան Ուրիխանյանի հարց ու պատասխանին` գրել է.
«Աաաաա, ինձ դուր է գալիս այս ոճը: Մարդը կարճ-կոնկրետ, առանց գլուխը արդուկելու պատասխանում է: Առաջարկում եմ այս հնարքը հայկական քաղաքականությունում անվանել «Տիգրան Style»: Այս «սթայլ»-ը կհամալրի այնպիսի հայտնի «սթայլ»-երի ցուցակ, ինչպիսիք են «Գալու սթայլ »-ը , « Շարմա սթայլ»-ը և այլն: Խնդրում եմ չնեղանալ այն մարդկանցից, ում չեմ նշել այս ցուցակում: Բոլորն էլ ունիկալ են և տեղ ունեն մեր սրտերում»: