▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը նշանվել է

Օրեր առաջ տեղի է ունեցել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի նշանադրության արարողությունը։

Այս մասին գրում է hraparak.am-ը:

Պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող իշխանական պատգամավորի նշանածը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյան, ում հետ տեւական ժամանակ է՝ ընկերություն էր անում։ Մեզ ասացին, որ բավականին շքեղ նշանադրություն են արել երեւանյան ռեստորաններից մեկում, բայց Հայկը կամեցել է դա հնարավորինս գաղտնի պահել՝ նկարներ չհրապարակել, որ ավելորդ աղմուկ չբարձրանա այս լարված իրավիճակում։

Փոխարենը հարսնացուն է լուսանկարներ հրապարակել, որոնք այսօր համացանցում են հայտնվել:

Կայքը տեղեկացել է, որ հարսանիքը որոշել են սեղմ ժամկետում՝ հունիսի 15-ին կազմակերպել:

Դիտեք նաև `

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին